«Հյուրիեթը». Էրդողանը սահմանը բացելու դիմաց Ղարաբաղի մերձակա շրջաններն «ազատելու» առաջարկ է տանում Բաքու

PanARMENIAN.Net - «Թուրքիան միշտ պաշտպանել է եւ կպաշտպանի եղբայրական Ադրբեջանին եւ ոչ մի ուժի չի հաջողվի սեպ խրել մեր երկրների միջեւ: Ես Ադրբեջան եմ մեկնում, ինչպես կմեկնեի իմ հայրենիք, եւ հուսով եմ, որ մենք իմ եղբոր` Իլհամ Ալիեւի հետ կքննարկենք վերջերս ծագած բոլոր հարցերը»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Բաքու մեկնելուց առաջ:



Նա ափսոսանք է հայտնել, որ թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները վերջերս սխալ տեղեկատվություն են տարածում, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանները, որոնք «իրենց պատշաճ կերպով չդրսեւորեցին եւ լարվածությունը նվազեցնելու փոխարեն սկսեցին կրակին յուղ լցնեն: «Ես գիտեմ, թե ով եւ ինչու է կանգնած այդ գործողությունների ետեւում, ուստի ես մեկ անգամ եւս կոչ եմ անում այն ուժերին, որոնք այս օրերին տիտանական ջանքեր գործադրեցին, հանդարտվել: Ադրբեջանի ու Թուրքիայի եղբայրությունը դարերով է ամրապնդված, մեզ ոչ ոք չի կարող բաժանել: Թուրքիան պարտավոր է որպես եղբայր պաշտպանել Ադրբեջանին եւ միշտ այդպես է լինելու»,-ասել է Էրդողանը:



Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթը», Թուրքիայի վարչապետ Էրդողանը սահմանը բացելու դիմաց Ղարաբաղի մերձակա 5 շրջաններն «ազատելու» առաջարկ է տանում Բաքու: Եթե Բաքուն համաձայնվի այդ տարբերակին, Էրդողանն այդ հարցը կարծարծի Պուտինի հետ հանդիպումներում»,-գրում է թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---