ՔԿ-ն՝ gg–ի հայտարարության մասին․ Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է17 հունիսի 2024 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն, արձագանքելով gg-ի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի», հայտարարել է, որ նման պնդումն իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է: Ընկերությունը հայտարարել էր, թե հարուցված քրվարույթի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է։ Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023-ի մայիսին։ «Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ դեպքի կամ փաստի առթիվ։ Երկրորդ տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։ Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին, իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։ Այս տեսանկյունից քրեական վարույթը gg ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է»,–ասվում է ՔԿ հայտարարության մեջ։ gg ընկերության հայտարարության մեջ ասվում է․ «Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է․․․ «Ջիջի» ընկերությունը, չնայած հարուցված ապօրինի խոչընդոտներին, իրականացրել է անհրաժեշտ գործողությունները և շարունակում է բնականոն աշխատանքը սպասարկելով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին»։ Գրիգորյանը հունիսի 12-ին «Ֆեյսբուքի» իր էջում աջակցություն էր հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և գրել. «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 21-ին հարուցել է վարույթ «Ջիջի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ gg հավելվածի միջոցով անկանխիկ եղանակով պատվեր գրանցելիս ներկայացված արժեքը երթի ավարտին ավելացնելու, ինչպես նաև պատվերի ավարտի ժամանակ կոնկրետ գումար ներկայացնելու, սակայն դրանից ավել գումար գանձելու միջոցով դրսևորված հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |