ՔՊ-ականը սահմանի սահմանազատված հատվածի լուսանկար է հրապարակել17 հունիսի 2024 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Տավուշի սահմանի սահմանազատված հատվածի լուսանկարներ է հրապարակել։ «ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ։ Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում»,–գրել է նա։ Հրապարակված լուսանկարում միայն փշալարի պատ է, այլ շինության կամ պաշտպանական կառույց չի երևում։
Հունիսի 16–ին Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանը խոսել էր նաև սահմանազատման մասին։ «Սահմանազատում պետք է անենք: Ոսկեպարում ոնց ենք անում՝ սահմանազատված հատվածներում փշալարերով ցանկապատի նման քաշում ենք, ոչ անասուն կարա անցնի, ոչ մարդ»,–ասել է Փաշինյանը։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |