Տիգրան Սարգսյան. Հայ-իտալական համագործակցության օրինակը կարող է վարակիչ լինել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Լիտոկոլ» ԱՄ ԿՈ գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



Ընկերությունը հիմնադրվել է 2007թ. եւ զբաղվում է երեսպատման կերամիկական սալիկների փակցման համար նախատեսված սոսնձի եւ ծեփամածիկի արտադրությամբ: Հիմնադիր կապիտալի 60 տոկոսը ներդրել է հայկական, 40 տոկոսը` իտալական կողմը: Նորագույն սարքավորումներով հագեցած ձեռնարկությունն ունի 35-40 աշխատատեղ, ապագայում այդ թիվը կկրկնապատկվի:



Վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով գործարանի սեփականատերերին, աշխատողներին եւ բոլոր ներկաներին, նշել է, որ ձեռնարկության հիմնումը վկայում է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում հնարավոր է զարգացնել բիզնեսը, ներդրումներ անել Հայաստանում, ուստի հայ-իտալական համագործակցության օրինակը կարող է վարակիչ լինել: Նա կառավարության անունից հավաստիացրել է, որ նման ձեռնարկումներին մշտապես կցուցաբերվի համակողմանի աջակցություն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---