Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ17 հունիսի 2024 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրամիության որոշ երկրների դեսպանների hետ։ Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ, քանի որ մենք բանակցություններ ենք սկսում գործընկերության նոր ծրագրի շուրջ։ Այս անգամ կարծիքների օգտակար փոխանակում եղավ Հայաստանում հավատարմագրաված դեսպանների հետ»,–ասվում է գրառման մեջ։ Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ ընթացող բանակցություններին։ Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել ռազմավարական նշանակության ներդրումներին, մասնավորապես՝ տրանսպորտային, թվային և էներգետիկ փոխկապակցվածության ենթակառուցվածքներին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը Ռուբինյան․ ՀՀ-ն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները, եթե թուրքական իշխանությունը քաղաքական կամք դրսևորի Նա հավելել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հունգարիայի ԱԳ նախարար․ Բուդապեշտը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր Երևանում գտնվող Սիյարտոն հանդիպում կունենա նաև Միրզոյանի հետ |