Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը

Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը

PanARMENIAN.Net - Հունիսի 24–ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Մայիսի 26–ին տեղի ունեցած հեղեղումներից հետո Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը խափանվել էր, սակայն երկաթուղայինները ռուս մասնագետների օգնությամբ կարողացան կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները: Գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---