Վիվա-ՄՏՍ. «Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված 4 ընտանիք18 հունիսի 2024 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված 4 ընտանիք։ Զեյնալյանների առօրյան և ապրելու օրակարգը փոխվել է առաջնեկի՝ Դավիթի լույս աշխարհ գալուց ամիսներ անց: Փոքրիկի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Ծնողները երեխայի մոտ զարգացման խնդիրներ են նկատել հասակակիցների հետ համեմատության միջոցով: Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական: Արցախից Սյունիքի մարզի Կապան քաղաք տեղահանված ընտանիքի համար կարևոր աջակցություն է դարձել Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագիրը: Երիտասարդ ծնողների հոգսերը մասամբ մեղմվել են: Երկրորդ երեխայի՝ դստեր ծննդից հետո էլ սկսել են մտածել հետաձգված խնդիրների լուծման և նոր տուն ունենալու մասին:
Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարևոր է ոչ միայն ծրագրի արդյունավետ ընթացքը, այլև դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալիզացիայի հետագա դինամիկան, անհատական օգնական-ընտանիք օղակում գործակցության պատրաստակամությունը և այլն: Այս ընտանիքում այդ նախադրյալները կան: Չորսամյա Դավիթի անհատական օգնականը՝ Ալվարդ Միրզոյանը, ֆիզիոթերապևտ է: Երեխային ճանաչում է դեռ Կապանի վերականգնողական կենտրոնում անցած բուժման կուրսերից: Այժմ էլ Դավիթի սոցիալիզացիայով է զբաղվում, զուգահեռաբար օգնում է մորը, որպեսզի մայրը նորածին դստեր խնամքի համար ազատ ժամանակ ունենա: «Դավիթը տասն ամսական էր, երբ նկատեցինք, որ չի նստում: Իր հասակակիցների նման շարժուն չէր: Նյարդաբանն ախտորոշեց մանկական ուղեղային կաթված: «Անհատական օգնական» ծրագիրը շատ կարևոր է և´ Դավիթի, և´ ինձ համար: Դավիթը դարձել է ավելի համբերատար: Նույնը կարող եմ ասել նաև իմ մասին. նյարդերս ավելի հանգիստ են, գիտեմ, որ Դավիթը անհատական լավ օգնական ունի: Ես արդեն հասցնում եմ լիարժեք զբաղվել երկրորդ բալիկիս մեծացնելու հարցերով: Եթե կան մայրեր, որոնք բախվել են նույն խնդրին՝ թող չհուսահատվեն: Ինքս էլ հավատում եմ, որ Դավիթն անպայման քայլելու է», - ասել է մայրը՝ Արաքս Հարությունյանը:
Երիտասարդ տանտիրուհու ժամանակացույցը բավականին բեռնաթափվել է: Արաքսը մասնակցել է դասընթացների և կատարելագործել վարսահարդարի հմտությունները: Ավելի հանգիստ է դստերը մեծացնելու հարցում, փորձում է ոգևորել ամուսնուն՝ կիսակառույց մի շինություն տուն դարձնելու հարցում: Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիքում 4 ամիս ներգրավվելով՝ փորձառու, վերապատրաստված անհատական օգնականները ամսական 60 ժամ երեխայի խնամք, զբաղվածություն և հմտությունների զարգացում են ապահովում։ Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը: Վերջին ծրագրում ընդգրկվել է նաև Արցախից տեղահանված 4 ընտանիք:
Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Դեսպան․ ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել ՀՀ հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում Նա հավելել է, որ նոր տեխնոլոգիաներն իրենց աննախադեպ ուժով կարող են ոգևորել մարդկանց Fastex-ը կազմակերպել է WCIT-ի բացման համերգը․ Ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Ելութները կուղեկցվեն արհեստական բանականության կողմից գեներացված վիզուալ պատկերներով Ավինյան․ Երևանի կառավարման մեջ կներառվեն արհեստական բանակության կարողությունները Նա այդ մասին խոսել է «ԴիջիԹեք էքսպո 2024» տեխնոլոգիական միջոցառման բացմանը Դոմինգոն ելույթ կունենա Երևանում․ Սպասում եմ բոլորիդ այդ գեղեցիկ երեկոյին Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից |