ՀՀ–ն CAESAR թնդանոթներ կգնի Ֆրանսիայից․ Պայմանագիր կա18 հունիսի 2024 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում հայտնել է Լըկորնյուն։ «Մենք շարունակում ենք ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում։ Արդյունավետ հանդիպում ունեցանք իմ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։ Նոր կարևոր փուլ է CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիրը»,–ասվում է գրառման մեջ։ Ըստ պաշտպանության նախարարության, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ուշագրավ Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ում անցկացվել է դաշտային վարժանք՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ Այն աննախադեպ էր ՀՀ համար ինչպես ընդգրկված կառույցների քանակով, այնպես էլ ընդգրկման աշխարհագրությամբ Դեսպան․ ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել ՀՀ հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում Նա հավելել է, որ նոր տեխնոլոգիաներն իրենց աննախադեպ ուժով կարող են ոգևորել մարդկանց Fastex-ը կազմակերպել է WCIT-ի բացման համերգը․ Ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Ելութները կուղեկցվեն արհեստական բանականության կողմից գեներացված վիզուալ պատկերներով Ավինյան․ Երևանի կառավարման մեջ կներառվեն արհեստական բանակության կարողությունները Նա այդ մասին խոսել է «ԴիջիԹեք էքսպո 2024» տեխնոլոգիական միջոցառման բացմանը |