Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը18 հունիսի 2024 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Հաղթանակ» զբոսայգու «Փառքի ծառուղում» պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Ծառուղում գտնվում է ՀՀ սահմանները պահող հայ և ռուս սահմանապահներին նվիրված արձանը, որտեղ ծածանվում էին Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, իսկ պայմանական սահմանային սյուների վրա կային երկու երկրների զինանշանները։ Տեղադրված ռուսական պայմանական սահմանային սյան վրա երևում են պոկված ՌԴ զինանշանի հետքերը, իսկ ՌԴ դրոշից միայն մի փոքր կտոր է մնացել։ Տեղում են միայն ՀՀ դրոշն ու զինանշանը։ Sputnik Արմենիան փորձել է քաղաքապետարանից տեղեկություն ստանալ դեպքի առնչությամբ, ինչին ի պատասխան ասել են, որ «Հաղթանակ» զբոսայգին վարձակալ ունի, և «Փառքի ծառուղին» նույնպես վարձակալի տնօրինության տակ է։ Միևնույն ժամանակ քաղաքապետարանից ասել են, որ կփորձեն որևէ բան ճշտել տեղի ունեցածի մասով։ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենությունը, սակայն, հերքում է, որ «Փառքի ծառուղին» իրենց է պատկանում։ Ասում են` իրենցը միայն բուն մանկական այգին է, մնացածի հետ իրենք կապ չունեն։ «Մեր տարածքը վերջանում է Մայր Հայաստանի արձանի կողքի արգելափակոցի մոտ։ Եթե քաղաքապետարանն ասում է մերն է, թող դա մեզ էլ ասեն, մենք էլ իմանանք ոնց զբաղվենք այդ տարածքով, ոնց բարեկարգենք, ոնց պահպանենք։ Այդ հատվածի բարեկարգումը կատարել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանը։ Ի՞նչ եք կարծում, որ դա մերը լիներ, իրենք կանեի՞ն»,–ասել է «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն Կարեն Գինոսյանը։ Ըստ նրա` «Փառքի ծառուղու» մոտ շատ տաօրինակ բաներ են կատարվում։ Այնտեղից բացի դրոշից ու զինանշանից, անհետացել են նաև փակցված ռուսերեն և հայերեն գրությունները։ Տարածքում որևէ տեսախցիկ չկա։ Photo. Sputnik Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |