ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում քննարկելու է գործակցության հեռանկարներն ակադեմքաղաքի կառուցման շրջանակում18 հունիսի 2024 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ քննարկվելու գործակցության հեռանկարները Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման նախագծի շրջանակում: ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Հունիսի 18-22-ը Մյունխեն, Բեռլին և Լայպցիգ քաղաքներում ԿԳՄՍ նախարարն այցելություններ կունենա մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Մյունխենի տեխնոլոգիական համալսարան, Մյունխենի Բունդեսվերի համալսարան: Նախատեսվում են նաև հանդիպումներ մշակույթի և սպորտի ոլորտային պատասխանատուների հետ, ինչպես նաև այցելություններ Բեռլինի Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, Neues թանգարան, Լայպցիցի գիտահետազոտական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտ GWZO (Leibniz-Institut für Geschichte und Kultur des östlichen Europa), որոնց պատասխանատուների հետ կքննարկվեն ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծում է գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (gmp International GmbH Architects and Engineers) ընկերության նախագծային խումբը՝ փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գլխավորությամբ: Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը ՍԴ–ն կքննի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կանոնակարգն արդեն ուղարկվել է ՍԴ |