IDRW․ ՀՀ–ն քննարկում է հնդկա-իսրայելական MR-SAM հրթիռների և Akash-NG ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հնարավորությունը![]() 18 հունիսի 2024 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ձեռք բերել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ ժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներ, հայտնում է Արմենպրեսը «Indian Defense Research Wing» պորտալի վրա հղումով։ Նշվում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը և քննարկում է հնդկա-իսրայելական արտադրության MR-SAM միջին հեռահարության հրթիռների և Akash-NG միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հնարավորությունը։ «Չնայած Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումը Հայաստան, ակնկալվում է, որ այդ մատակարարումները կսկսվեն հաջորդ տարի: Akash 1S-ը հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ է, որն ունակ է խոցել ինքնաթիռները մինչև 30 կմ հեռավորության վրա՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից: Բացի Akash 1S-ից, Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հակահրթիռային պաշտպանության երկու այլ համակարգերի նկատմամբ։ MR-SAM-ը, որը մշակվել է Հնդկաստանի և Իսրայելի միջև համագործակցության արդյունքում, արդեն արտադրության մեջ է և հաստատվել է որպես արդյունավետ սարք: Եվ Akash-NG-ը՝ Akash հրթիռի կատարելագործված տարբերակը, դեռ պատվերներ է սպասում հնդկական բանակից և ռազմաօդային ուժերից, ինչը կարող է հետաձգել նրա մուտքը 2-3 տարի»,-նշում է «IDRW» պորտալը։ Ըստ IDRW-ի աղբյուրների՝Akash 1S-ի մատակարարումները սկսելուց հետո Հայաստանը նախատեսում է իրականացնել MR-SAM-ի և Akash-NG համակարգի մանրակրկիտ տեխնիկական գնահատումներ՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է իրենց պաշտպանական պահանջներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |