ՌԴ-ն մտադիր է դադարեցնել մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքին![]() 19 հունիսի 2024 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն մտադիր է դադարեցնել մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին և կսառեցնի անդամավճարներն այդ կազմակերպությանը։ Այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն՝ հավանություն տալով Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձանժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի առաջարկին։ Նա ասել է, որ ՌԴ Դաշնային խորհուրդը Պետդումայի հետ միասին որոշում կպատրաստի այդ հարցի վերաբերյալ, գրում է Interfax-ը։ «Առաջարկվում է մեր պալատի հաջորդ լիագումար նիստին՝ մինչև հուլիսի 3-ը, Դաշնային խորհրդի որոշման նախագիծ պատրաստել և քննարկման ներկայացնել ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքներին ռուս պատգամավորների մասնակցության դադարեցման մասին։ Պետդումայի հետ համաձայնությամբ նմանատիպ որոշում կկայացվի գրեթե միաժամանակ ստորին պալատի լիագումար նիստում»,- ասել է Ջաբարովը։ Դրանից հետո որոշումը կուղարկվի ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ ստորագրված Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի երկու պալատների ղեկավարների կողմից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |