Գալուզին․ CAESAR–ների մատակարարումը ՀՀ–ին իրավիճակի վատթարացման ռիսկեր ունի![]() 19 հունիսի 2024 - 19:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստանին «իրավիճակի վատթարացման ռիսկեր է պարունակում»։ Ըստ նրա, աշխարհում չկա մի տարածաշրջան, ուր Արևմուտքից զենքի մատակարարումը հանգեցրել է իրավիճակի բարելավման, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Չգիտեմ մի տարածաշրջան, որտեղ իրավիճակը բարելավվել է արևմտյան զենքի մատակարարման արդյունքում»,–ասել է նա՝ հավելելով, որ դա լիապես վերաբերում է նաև Հարավային Կովկասին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին CAESAR–ներ մատակարարելու մասին պայմանագիրը՝ հայտարարելով, որ Ֆրանսիան նոր սրացում է հրահրում Հարավային Կովկասում։ Իսկ ավելի վաղ Բաքուն էր նյարդային արձագանքել Հայաստանին ֆրանսիական CAESAR-ների վաճառքին և ռազմատեխնիկական գործակցության զարգացման պայմանագրերի կնքմանը Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |