Քննարկվել է ԱՄՆ–ՀՀ ուղիղ չվերթեր սկսելու հարցը![]() 20 հունիսի 2024 - 10:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Երևան այցելած ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի գլխավորած պատվիրակությունը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ չվերթեր սկսելու վերաբերյալ հարցը, Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում միջազգային մրցութային ընթացակարգով իրականացվող տարբեր ենթակառուցվածքային, այդ թվում՝ ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության, ամերիկյան ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը Սառա Մորգենթաուին է ներկայացրել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, նախագծի շրջանակներում սպասվոող ենթակառուցվածքային ծրագրերը, հայտնում է ՏԿԵ նախարարությունը Անդրադարձ է կատարվել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո ստեղծված իրավիճակին։ Սառա Մորգենթաուն ընդգծել է, որ աղետից հետո կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցը իրենց ուշադրության կենտրոնում է։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |