Միրզոյան․ Լիտվայի հետ պայմանավորվել ենք խորացնել գործընկերությունը20 հունիսի 2024 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել Հայաստանի և Լիտվայի կապերը մի շարք ոլորտներում, ինչպես, օրինակ, տնտեսություն, բարձր տեխնոլոգիական Էներգետիկա, տուրիզմ, մշակույթ, կրթություն։ «Մեր երկրներն ունեն ամուր բարեկամական կապեր և համագործակցություն, որը հիմնված է համերաշխության, ընդհանուր արժեքների և նպատակների վրա»,- նշել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա հատուկ ընդգծել է լիտվացի գործընկերոջ անձնական ներդրումը ոչ միայն երկու երկրների միջև երկխոսությունն ու հարաբերությունները խորացնելու, այլև Եվրամիության հետ երկխոսության հարցում։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է կողմերի պատրաստակամությունը բարելավելու տնտեսական համագործակցությունը՝ գիտակցելով առևտրի, ներդրումների ոլորտում առկա ներուժը, ինչպես նաև ընդունելով համագործակցության զարգացման հնարավորությունները նաև այլ ոլորտներում։ Նա ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության դերը երկու հարաբերությունների զարգացման գործում։ Ըստ նախարարի՝ կարևորագույն կետը, որը միավորում է երկու երկրներին, ժողովրդավարությունն է և հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, պատրաստակամությունը կառուցելու ժողովրդավար հասարակություն՝ չնայած շարունակվող մարտահրավերներին ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում. «Չնայած բոլոր դժվարին իրողություններին, որոնց բախվել ենք վերջին շրջանում, մեր կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հավատարիմ մնալով բարեփոխումների օրակարգին բոլոր ոլորտներում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների»,–ասել է Միրզոյանը։ Նա հավելել է, որ քաջ գիտակցում են՝ դա հնարավոր է եղել իրականացնել ԱՄՆ, ԵՄ երկրների աջակցությամբ, ներառյալ՝ Լիտվայի։ Արարատ Միրզոյանը և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգին ընդլայնվույմ է Առաջին հերթին լուծվելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը Փաշինյան. Եթե տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորություն, պահը բաց չենք թողնի Այդ առումով, նա կարևորել է Վրաստան–ԵՄ և Թուրքիա–ԵՄ հարաբերությունները |