Փորձագետ․ Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած հետևելու են, իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին

Փորձագետ․ Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած հետևելու են, իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին

PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ Երևանը գրեթե ամբողջությամբ ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ։

«Պետությունը պարտադրում է մասնավորին, որ տեղադրեն տեսախցիկներ ու տրվի 24/7 օնլայն ռեժիմով մուտք ՆԳՆ ՊՈԱԿ-ին»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա ընդգծել է, որ ստացվում է՝ ամեն ինչը կենտրոնացած մեկ կետից անընդհատ վերահսկողություն տակ է լինում։

«Պարզ է, որ սա անվտանգության տեսանկյունից կտրուկ որակական, դրական հետևանքներ կարող է ունենալ, կարող է ունենանք անվտանգ երկիր, չնայած փաստենք, որ այն երկրներում, որոնց փորձին ՆԳՆ հղում է անում, այնպես չէ, որ հանցագործությունները դադարել են։ Մի սպասեք, որ տեսախցիկները տեղադրվեցին, միանգամից հանցագործությունների քանակը նվազելու է»,- ասել է Մարտիրոսյանը։

Նա ընդգծել է, որ քաղաքացիներին անընդհատ տեսանկարահանելու են։

«Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած մարդիկ հետևելու են։ Հարց է ծագում՝ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին, որտե՞ղ են հստակ երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու, օրինակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով, չեն հետևելու լրագրողներին, որ բացահայտեն աղբյուրները, ո՞րն է երաշխիքը, որ կոռուպցիոն ռիսկեր չեն լինի, մի չինովնիկ չի օգտագործի իր կնոջ սիրածին գտնելու համար։

Առավել ևս որ Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ որ մասնավոր տեսախցիկների նկարահանումները մասնավոր կերպով ստանում էին ու հանրայանացնում, իրավական հետևանքներ չեն ունեցել։ Չաշխատող մեխանիզմներ ունենք»,- ասել է Մարտիրոսյանը։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ։

Նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---