Հայաստանն ու Ադրբեջանը Nabucco նախագծին մասնակցելու հավասար շանսեր ունեն

PanARMENIAN.Net - «Nabucco նախագիծն կարեւոր դեր է կատարում, քանի որ այժմ Թուրքիան, օգտվելով էներգառեսուրսների հարցում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առաջացած բախումից, սպառնում է ԵՄ-ին, եւ Հայաստանը կարող է օգտագործել այդ իրավիճակն իր օգտին»,-մամլո ասուլիսում հայտարարել է անկախ փորձագետ Հարություն Մեսրոբյանը` նշելով, որ Nabucco նախագծին Հայաստանի մասնակցության հարցն այսօր խոսակցությունների մակարդակի վրա է:



«Մենք, հավանաբար, հարմարվում ենք իրավիճակին, փոխանակ ստեծելու այդ իրավիճակը»,-նշել է Մեսրոբյանը` ընդգծելով, որ Վրաստանի անկայուն վիճակն ավելացնում է Հայաստանի շանսերը: «Վրաստանի անկայունությունը նվազեցնում է Ադրբեջանի դերը տարածաշրջանում, որի հետեւանքով Հայաստանն ու Ադրբեջանը Nabucco նախագծին մասնակցելու հավասար շանսեր են ստանում»:



Հիշեցնենք, որ Nabucco գազամուղի կառուցման նախագիծը պաշտոնապես ներկայացվեց Սոֆիայում ընթացիկ տարվա մարտին: Նախագիծն ուղղված է ԵՄ-ի կախվածության նվազեցմանը ռուսական գազից: Գազամուղի շինարարության հարցը քննարկվել է Պրահայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում: Այն նվիրված էր ԵՄ համագործակցության զարգացմանը Արեւելյան Եվրոպայի երկրների հետ: Ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան ու Ուկրաինան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---