Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ–ը պահպանում է ՀՀ հանդեպ բոլոր պարտավորությունները

Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ–ը պահպանում է ՀՀ հանդեպ բոլոր պարտավորությունները

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ–ը պահպանում է իր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ , ՀՀ–ն շարունակում է լինել կազմակերպության դաշնակիցը։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ քլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանը եղել է և այժմ էլ մեր դաշնակիցն է ՀԱՊԿ–ում, և բոլոր մեր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Իսկ կազմակերպությունում անդամության հարցը դա երկրի ինքնիշխան իրավունքն է ու որոշումը»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ–ում ակնկալում են, որ Երևանը կպարզաբանի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում։

«Կարծում եմ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունn, այնուամենայնիվ, կպարզաբանի իրավիճակը և կլինի պաշտոնական որոշում՝ լինել կազմակերպության կազմում թե չլինել»,–ասել է նա։

Արարատ Միրզոյանը հունիսի 12–ին ԱԺ–ում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Փաշինյանը նույն օրը խորհրդարանում ակնարկել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից՝ ասելով, թե նախկին իշխանությունները մտել էին «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պատերազմ է պլանավորում է Հայաստանի դեմ։

«Վարչապետն ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- ասել էր Միրզոյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---