Բագրատ սրբազան․ Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպել եմ, երկար խոսել ենք

Բագրատ սրբազան․ Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպել եմ, երկար խոսել ենք

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրացում լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունիսի 20–ին հանդիպել է շարժման անդամներից քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ, երկար խոսել հետը:

Խոսելով Պետրոսյանի վերջին հայտարարության մասին, որ «շարժումը մարում է»՝ սրբազանն ասել է, որ Պետրոսյանի ձևակերպումն այլ է եղել, գրում է Panorama.am-ը։

«Սուրեն Պետրոսյանի ձևակերպումը այլ է եղել: Բոլորը ջղերի վրա են, զգացմունքների մեջ են, ես էլ նույնը: Մենք էլ համբերատար չենք չէ՞, միգուցե ինձնից էլ է կախված դա, միգուցե չէ, հաստատ, որովհետև առաջին պատասխանատուն ես եմ»,–ասել է սրբազանը։

Այն հարցին, թե Սուրեն Պետրոսյանը շարունակո՞ւմ է շարժման հետ լինել, Բագրատ Գալստանյանը պատասխանել է, որ այդ մասին չեն էլ խոսել։

«Այդ մասին չենք էլ խոսել, կվերադառնանք կիմանանք»,–ասել է նա։

Խոսելով Կիրանցում իրավիճակի մասին՝ սրբազանն ասել է, որ ժողովրդի ոգին չի կոտրվել, չնայած ամեն օր ահագնացող մտահոգություններին։ Միաժամանակ նա նշել է, որ եթե այսպես շարունակվի, այս գյուղում մարդ չի ապրելու և ոչ միայն այս գյուղում։

«Նախ հոգեբանորեն էլ չեն կարող ապրել։ Մարդիկ համաձայնավեն փոխհատուցման, իրենք ենք պատասխանատու, չհամաձայնվեն, պատերազմի սպառնալիքի պատասխանատուն նորից իրենք են։ Այդ մարդիկ որպես իշխանություն, պատասխանատվություն չեն կրում։ Վերցրեք ու նայեք փոխհատուցման դիմումների տեքստը։ Դիմումի ձևն իրենք են տվել, ու մարդը երեք անգամ խնդրում է, որ փոխհատուցում տա պետությունը։

Երկրորդ, կիրանցով չի վերջանում մեր կյանքը, աղետը շարունակելու են։ Ամբողջ Հայաստանի վրա է դա տարածվելու»,- ասել է Բագրատ սրբազանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սուրեն Պետրոսյանը չեղարկել է ասուլիսը։

Հունիսի 19–ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասել էր, որ շարժումը հարցեր ունի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, որն առեղծվածային կերպով մոտ 1 օր անհետացել էր և ոչ ոք նրա մասին տեղեկություն չուներ։ Սրբազանն ընդգծել է, որ վերջնական խոսակցությունից հետո կորոշեն` Պետրոսյանի հետ միասին են ճանապարհն անցնում, թե ոչ։ Սրբազանը շեշտել է, որ Սուրեն Պետրոսյանը պետք է կարողանա հաստատել, որ նա առևանգվել է, ու դրան համապատասխան գործընթացներ կսկսվեն։

Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ ոստիկանության և շարժման մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներից հետո Սուրեն Պետրոսյանի տեղն անհայտ էր։ Նա շուրջ 1 օր անց էր կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նրան առևանգել են, ԱԱԾ–ում է եղել և նրա հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչը անձամբ Պետրոսյանը հերքեց։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---