Սարգսյան․ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվեն առաջարկում եմ անցկացնել սեպտեմբերի 21–ին![]() 21 հունիսի 2024 - 17:21 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ազգային ժողովում, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին լսումների ժամանակ, առաջարկել է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 21–ին։ «ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեն պետք է անցկացնել հենց սեպտեմբերի 21–ին, ինչպես եղավ 1991 թ.։ Խնդիրը սիմվոլիզմը չէ, թեև կարող է լինել, այլ դա կնշանակի այն, որ մենք կշարունակենք այն գործը, որ սկսել է մեր ընկեր Ազատ Արշակյանը։ Դա նաև կնշանակի, որ մենք այս տարածաշրջանում ջանում ենք դառնալ ժողովրդավարության կղզյակ։ Մեզ կսկսեն օժանդակել, ու ես կասկած չունեմ, որ դա շատ առատաձեռն մեզ կփոխհատուցվի»,– հայտարարել է Սարգսյանը, որի ելույթին հաջորդել են դահլիճի բուռն ծափողջույնը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն իր հերթին հիշեցրել է, որ հանրաքվեն պետք է կազմակերպել ու անցկացնել առաջիկա 4 ամսվա ընթացքում։ Լսումների նախաձեռնողներից «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ իր ելույթում հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները պետք է տեղ գտնեն նաև 2026 թ. սահմանադրական փոփոխությունների մեջ, որոնք ըստ ամենայնի, պետք է տեղի ունենան։ «Հանրաքվեն ահռելի պատուհաններ կբացի մեզ համար` ազատությունների, ժողովրդավարական ինստիտուտների, կոռուպցիայի դեմ պայքարի իմաստներով»,– վստահեցրել է նա։ Այնուհետև նա որոշել է ԱԺ ամբիոնին փռել ԵՄ դրոշը, ինչպես նաև Բաբաջանյանն իր հետ բերել էր «կալոշ»՝ իբր «հետընթացի խորհրդանիշ»։ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, լսումները նախագահող Արման Եղոյանը Բաբաջանյանին հորդորել է հանել դրոշը` նշելով, որ ինքը դեմ չէ ԵՄ դրոշին ընդհանուր առմամբ, բայց Հայաստանի խորհրդարանում պետք է լինի միայն մեկ դրոշ՝ ՀՀ դրոշը։ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումները նախաձեռնել է արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |