Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկը կկառուցի Worley Parsons միջազգային կոնսորցիումը

PanARMENIAN.Net - Worley Parsons միջազգային կոնսորցիումը շահել է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման առնչությամբ փետրվարի 23-ին հայտարարված հայտամրցույթը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պետգնումների գործակալության մամլո ծառայությունը:



Ինչպես նախկինում հաղորդվել է, Worley Parsons-ը Հայաստանի կառավարությանը կօգնի կազմակերպել էներգաբլոկի շինարարության ողջ գործընթացը` սկսած նախագծի կազմումից, վերջացրած` տեխնիկայի մատակարարման պատվերներով:



Հայտամրցույթի երկրորդ մասնակցի` Scientech միջազգային կոնսորցիումի առաջարկությունը մերժվել էր երաշխիքների բացակայության եւ ողջ հայտամրցութային փաթեթի վերաբերյալ գնային առաջարկության ոչ լիարժեք ներկայացման պատճառով:



Worley Parsons Limited ընկերությունն աշխարհում խոշորագույն էներգաընկերություններից մեկն է: 2008 թվականին ընկերության շահույթը կազմել է 3.535 մլրդ ավստրալիական դոլար:



Հայաստանը ծրագրում է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել` մոտ 1000 ՄՎտ հզորությամբ, եւ Էներգետիկայի նախարարության տվյալներով, նախագիծը կարող է արժենալ մոտ 5 մլրդ դոլար: Նախագծի իրականացմանն օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով Հայաստանի խորհրդարանը 2006 թվականին օրենսդրորեն չեղյալ է հայտարարել նոր ատոմային բլոկերի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011 թվականին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---