Թուրքիայի ԱԳՆ․ Մեզ ուրախացնում է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից

Թուրքիայի ԱԳՆ․ Մեզ ուրախացնում է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից։

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի պահանջ է, հայտնում է APA-ն։

«Այնպիսի պետություններից հետո, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան, Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումն ուրախացնում է մեզ։ Ինչպես նշել ենք ավելի վաղ, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջ է։ Թուրքիան կշարունակի ջանքերը, որպեսզի հնարավորինս շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,–ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:

Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով:

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---