Հունգարիայի նախագահը Սերժ Սարգսյանին հրավիրել է այցելել Բուդապեշտ

PanARMENIAN.Net - Մադրիդ կատարած այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Կալմի-Ռեյի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:



Էդվարդ Նալբանդյանի եւ Պորտուգալիայի Եվրոպական հարցերով պետական քարտուղար Թերեզա Ռիբեյրոի հանդիպման օրակարգում էին հայ-պորտուգալական երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Նախարարներն ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարվեց նաեւ եվրոպական եւ միջազգային կազմակերպություններում համագործակցությանը:



Հունգարիայի արտգործնախարար Պետեր Բալաշի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Պետեր Բալաշը վերահաստատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմի Բուդաբեշտ այցելելու հրավերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---