Օվերչուկ․ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են` արտատարածաշրջանային խաղացողների մուտքը ՀՀ հետևանքներ կունենա25 հունիսի 2024 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են, և որ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։ Այդ մասին նա հայտարարել է «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային գիտական փորձագիտական համաժողովում։ Նա նշել է նաև, որ չի կարելի աչք փակել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը գնալով ավելի շատ է հակվում դեպի Արևմուտք, գրում է ՏԱՍՍ–ը։ «Խոսելով Հայաստանի մասին՝ սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Պետք է հասկանալ նաև, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձավորությունից, նույնպես պետք է ընկալվի որպես գին, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի ինչ–ինչ արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, անշուշտ, կունենա հետևանքներ»,-հայտարարել է Օվերչուկը։ Հայաստանի ԱԺ–ում ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումներ են անցկացվել, որոնք նախաձեռնել էր արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար Նա նշել է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, երբ սպառիչ պատասխաններ սատնա իր հնչեցրած հարցերին Երևանի կենդանաբանական այգին ընդլայնվույմ է Առաջին հերթին լուծվելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը |