13 մայիսի 2009 - 18:12 AMT
Արեւմուտքը քննադատում է Nabucco-ին Հայաստանի մասնակցության հնարավորությունը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կապված են Nabucco նախագծի հետ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ քաղաքագետ Սուրեն Զոլյանը: «Փակ սահմանը Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այդ նախագծի իրականացման համար խնդիր է հանդիսանում: Այսօր Արեւմուտքը հոգնել է անկայուն Վրաստանից եւ, ելնելով դրանից, արեւմտյան երկրները լուրջ քննարկումներ են անցկացնում նախագծում Հայաստանի մասնակցության հնարավորության մասին: Հայաստանը կարող է լուրջ դեր խաղալ Nabucco նախագծի իրականցման մեջ»,- նշել է Սուրեն Զոլյանը: Հայ քաղաքագետի խոսքերով , Երեւանը կարող է Թբիլիսիի հետ մշակել համատեղ անվտանգության ռազմավարարություն` ի հակադրություն թուրք-ադրբեջանական դաշինքի:
Nabucco գազատարի կառուցման նախագիծը պաշտոնապես ներկայացվել է Սոֆիայում այս տարվա մարտին: Նախագիծն ուղղված է նրան, որ փոքրացնի ԵՄ կախվածությունը Ռուսաստանի գազամատակարարումից: Գազատարի կառուցման հարցը քննարկվել է «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում Պրահայում: Այն նվիրված էր Արեւելյան Եվրոպայի երկրների հետ ԵՄ համագործակցությանը: Այդ ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Մոլդովան եւ Ուկրաինան: