14 հունիսի 2002 - 23:15 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՄԱԿ-ԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Այսօր Միացյալ ազգերի կազմակերպության երեւանյան գրասենյակում կայացել է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավար Արման Մելիքյանի հանդիպումը Հայաստանում ՄԱԿ-ի համակարգող Ժոել Բուտրոյի հետ: Ղարաբաղը ներկայացնող դիվանագետը, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների առաջարկով, առաքելության ղեկավարին փաստաթուղթ է փոխանցել, որտեղ նշված են այն կոնկրետ ոլորտները, որտեղ Ղարաբաղին ցուցաբերած հումանիտար օգնությունը առավել օգտակար կլինի: Ժոել Բուտրոն փաստաթուղթը կփոխանցի ՄԱԿ-ի Նյու-Յորքի գրասենյակ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: