ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն 2 հուլիսի 2024 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Բանկերի միության և OVIO ընկերության նախաձեռնությամբ կայացել է ՀՀ առևտրային մի շարք բանկերի ղեկավար կազմի այցելությունն OVIO-ի՝ ՀՀ խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։ Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիս ամսին։ Այն կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանությամբ, ներառում է 210-ից ավելի սերվերային պահարան, ապահովված է սնուցման երկու անկախ ենթակայանով, ունի 2 ՄգՎ հզորություն։ ՀՀ բանկերի ներկայացուցիչները շրջայց են կատարել Տվյալների մշակման կենտրոնում, ծանոթացել կենտրոնի ենթակառուցվածքին և ամպային լուծումներին։ «Ուրախ ենք այսօր հյուընկալել մեր գործընկերներին՝ ՀՀ առաջատար բանկերի ներկայացուցիչներին, մեր տվյալների մշակման կենտրոնում։ Տարածաշրջանում եզակի այս կենտրոնի ամպային և թվային ծառայությունները կարևոր դեր են խաղում բանկային և ֆինանսական համակարգի թվայնացման գործում։ Մեր ընկերությունը, հանդիսանալով ՀՀ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների վստահելի գործընկեր էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում, այժմ պատրաստ է աջակցել ոլորտի թվայնացման գործընթացին՝ առաջարկելով աշխարհում առաջադեմ ամպային ծառայություններ։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կխթանի ֆինանսական ոլորտի տեխնոլոգիական զարգացմանը՝ ի շահ մեր սպառողների»- նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ «ՀՀ բանկային և ֆինանսական ոլորտը վերջին տարիներին աննախադեպ աճ է գրանցել ծառայությունների թվայնացման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցում։ Թվայնացման գործընթացի արդյունքում տվյալների ծավալը աճում է էքսպոնենցիալ տեմպով, և OVIO ընկերության՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած Տվյալների մշակման կենտրոնը հնարավություն ունի բավարարել տվյալների աճի հավակնոտ պահանջները» - նշել է Հայաստանի Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ OVIO ընկերության Տվյալների մշակման կենտրոնը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ Երևանից 16 կմ հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսները կհեռանան ՀՀ-Իրան պետսահմանի հսկիչ-սահմանային կետից․ Համաձայնությունը ձեռք է բերվել Փաշինյան–Պուտին հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար Մեսսիի եղբայրը Թումոյին է նվիրել Մեսսիի մակագրած շապիկը Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց կլինեն այցելուների համար Աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով Evocabank-ը՝ DigiTec24-ում Evoca տաղավարում աշխատակիցները ներկայացրել են նոր պրոդուկտի մանրամասները |