Անկարան կհասնի խաղաղության հաստատման տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Անցյալ տարվա օգոստոսյան պատերազմը Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ցույց տվեց, թե որքան փխրուն է իրավիաճակը տարածաշրջանում եւ որքան կարեւոր է կայունության ապահովումը Կովկասում: Այդ առնչությամբ Անկարան առաջարակեց «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմը»: Այդ մասին, ելույթ ունենալով Ադրբեջանի միլի մեջլիսում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը:



Նրա խոսքերով, Թուրքիայի ու Ադրբեջանի հայացքները տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա նույնն են եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: «Մենք պայքարելու ենք ադրբեջանական հողի վրա խաղաղության հասնելու, բոլոր փախստականներին իրենց հողերը վերադարձնելու առումով: Այժմ ընթացող հայ-թուրքական բանակցություններում մենք առաջին հերթին մտածում ենք հենց այդ մասին եւ Ղարաբաղի հարցը կարեւորագույնն է մեզ համար»,-ասել է Էրդողանը:



Թուրքիայի վարչապետը նշել է, որ առանց ղարաբաղյան հակամարության կարգավորման Կովկասում չի լինի խաղաղություն եւ զարգացում: «Հասնել խաղաղության` սա է Հայաստանի հետ մեր բանակցությունների հիմնական նպատակը, եւ բացվող հեռանկարները կարող են օգտակար լինել բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար»,-հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---