Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի 4 հուլիսի 2024 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։ Ճարտարապետական նորագույն լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած գլխամասային նոր գրասենյակը կհյուրընկալի իր գործընկերներին և հաճախորդներին Ֆուչիկի 1/1 հասցեում։ Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար նախատեսված ընդարձակ սրահներ, ինչպես նաև հանգստի ու հյուրասիրության գոտիներ։ «Ակբա Լիզինգն ավելի լավ պայմաններ է ստեղծում աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների համար: Ակբա Լիզինգը Հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է և մենք պարտավոր ենք մեր գործընկերների համար ստեղծել լավագույն միջավայր, որպեսզի կարողանանք լավագույն ձևով սպասարկել նրանց։
Վստահ եմ, որ նոր տարածքում կնքելու ենք լիզինգային հազարավոր նոր պայմանագրեր, որոնք մեծ ներդրում կունենան Հայաստանի տնտեսության մեջ։ Բոլոր պայմանները ստեղծված են, որ մեր գործընկերները սիրով գան մեզ մոտ»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը: Արդեն 20 տարի Ակբա Լիզինգը աջակցում է տնտեսության բոլոր ոլորտներում գործող մանր և միջին ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել սարքավորումներ և արտադրական միջոցներ լավագույն պայմաններով։ Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա Որոշ ընտրված մանակապարտեզներ կընդունեն նաև 1 տարեկան երեխաների Նոր փորձնական ծրագիր է մեկնարկում 1 մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից Նախարար․ Եթե Սնուփ Դոգի համերգը չկայանա, կազմակերպմանն ուղղված գումարը կվերադարձվի «Մենք գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները»,–ասել է նա |