Լուազո․ ԼՂ Շուշիում Օրբանի մասնակցությունը ԹՊԿ գագաթնաժողովին սկանդալ է Եվրոպայի համար 8 հուլիսի 2024 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, անդրադառնալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությանը հայաթափված Շուշիում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, դա անվանել է խայտառակություն Հունգարիայի և սկանդալ Եվրոպայի համար։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում խայտառակություն է Հունգարիայի համար և սկանդալ Եվրոպայի համար։ Արդյո՞ք Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը»,– գրել է նա։ ԵՄ արտաքին քաղաքականության գծող ղեկավար Ժոզեպ Բորելն իր հերթին հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում, Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու մանդատ չի ստացել։ Հուլիսի 5-6-ին հայաթափված Շուշիում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները, Թուրքիայի փոխնախագահը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել էր իր այցը Շուշի՝ մեկնելով Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը Բեռլինում՝ սատարելու ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին, որի շուրջ սկանդալ է բորբոքվել, երբ նա ցուցադրել է թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Հանդիպմանը մասնակցել է նաև այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի» ղեկավար Էրսին Թաթարը։ Ընթերցեք նաև․ Բորել. Օրբանը Շուշիում Թյուրքական պետությունների գագաթնաժողովին մասնակցելու մանդատ չի ստացել Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |