Իրանի նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին

Իրանի նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին

PanARMENIAN.Net - Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին։ Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջտաբա Յոսեֆին:

Մինչ այդ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պետք է հավանություն տա Փեզեշքիանի պաշտոնավարմանը։

Նախընտրական շրջանում Փեզեշքիանը խոստացել է վերջ դնել Իրանի «մեկուսացմանը» և կոչ է արել Արևմուտքի հետ կառուցողական բանակցությունների 2015–ի միջուկային գործարքը վերականգնելու համար, որով Իրանը համաձայնվել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը արևմտյան պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Փեզեշքիանին՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ և Իրանի կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով կմեկնարկեն մի շարք նոր ծրագրերի՝ «հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Փեզեշքիանի ընտրությամբ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կզարգանան արագ տեմպերով։ Նա շեշտել է, որ «Փեզեշքիանն ադրբեջանական ծագումով թուրք է և Թավրիզում թուրքերեն է խոսում», գրում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այդ երկրի հետ ԱՄՆ հարաբերությունների վրա, գրում է ՏԱՍՍ–ը։

Փեզեշքիանն Իրանի նախագահ է ընտրվել հուլիսի 5–ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը։ Նրա գլխավոր մրցակիցը պահպանողական թևին հարող Սայիդ Ջալիլին ստացել է մոտ 44 տոկոս։

Photo. AP
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
---