13 մայիսի 2009 - 22:51 AMT
Երեւանում տեղի կունենա 19-20 դարերի հայ կերպարվեստի զարգացման մասին աշխատության շնորհանդեսը
Մայիսի 14-ին Ազգային պատկերասրահում տեղի կունենա «19-20 դարերի հայ կերպարվեստի զարգացման ուղիները» գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, դոկոտոր-պրոֆեսոր Արարատ Աղասյանը:

Շնորհանդեսին ներկա կլինեն մշակույթի նախարար Դավիթ Մուրադյանը, ՀՀ մշակույթի պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտություններ բաժնի քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

«19-20 դարերի հայ կերպարվեստի զարգացման ուղիները» գիրքը նվիրված է հայ կերպարվեստի տարբեր ոլորտներին:

Գրքի շնորհանդեսից հետո տեղի կունենա Արամ Խաչատուրյանի անվան լարային պետական քառյակի համերգը` գեղարվեստական ղեկավար Վահե Հովեյանի ղեկավարությամբ: