Կոստանյան. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 6 ամսում 167 վարորդ ազատվել է աշխատանքից

Կոստանյան. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 6 ամսում 167 վարորդ ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մեծ պաստառներով զբոսաշրջային միկրոավտոբուսները, որոնք կայանած են մայրաքաղաքի տարբեր փողոցներում, կհեռացվեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---