«ԱրմենՏել»-ը գործարկում է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային պլանները

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ը հայտարարում է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային պլանների կոմերցիոն գործարկման մասին: Ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող Beeline ֆիքսված կապի հաճախորդները, ելնելով նախասիրություններից եւ հնարավորություններից, կարող են ընտրություն կատարել գործող եւ նոր սակագնային պլաների միջեւ: Նոր սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է Հայաստանի տարածքում գործող ԱրմենՏել ՓԲԸ Վաճառքի եւ սպասարկման 56 գրասենյակներից մեկում համապատասխան դիմում լրացնել: Այդ մասին նշվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ընտրված սակագնային պլանին միացումն անվճար է եւ սկսում է գործել դիմումի ներկայացման ամսին հաջորդող ամսի 1-ից: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկվում է երեքական «Տնային» եւ «Բիզնես» սակագնային պլաններ:



Այլընտրանքային սակագնային պլանը չակտիվացնելու կամ նրանից հրաժարվելու դեպքում հեռախոսահաշիվը կներկայացվի բազային սակագնի պայմաններով:



Այսօրվա դրությամբ ֆիզիկական անձանց համար գործող սակագինը ենթադրում է անվճար 360 րոպե, որից հետո, սկսած 361-րդ րոպեից, խոսակցության յուրաքանչյուր րոպեն արժե 5 դրամ, իսկ 1601 րոպեից սկսած` 9 դրամ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---