Երեւանում տեղի կունենա գերմանացի գրող Դավիթ Վագների գրական երեկոն

PanARMENIAN.Net - Հայաստանում Գերմանիայի դեսպանության կողմից Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «Գերմանիայի մշակութային շաբաթներ Հարավային Կովկասում 2009»-ի շրջանակում 2009թ. մայիսի 14-ին ժամը 20.00ին գերմանացի գրող Դավիթ Վագները կընթերցի հատվածներ իր վերջին՝ «Խոսում է երեխան» գրքից։ Միջոցառումը տեղի կունենա Թումանյանի տուն-թանգարանում:



Դավիթ Վագները, ծնվ. 1971թ., Բոննում: Փարիզում եւ Բեռլինում ուսանել է համեմատական գրականագիտություն եւ արվեստի պատմություն։ Սկսած 2000 թվականից լույս են տեսել նրա՝ մեծ ուշադրության արժանացած առաջին վեպը

«Իմ մուգ կապույտ տաբատը», այնուհետեւ՝«Ինչ է պակասում» պատմվածքների հատորյակը։ Դավիթ Վագներն իր ստեղծագործությունների համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---