ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը11 հուլիսի 2024 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյան` նա Հայաստանում կլինի հուլիսի 13-16-ը։ Նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ՝ հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման և իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ասպարեզում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների առաջ մղման հարցերի շուրջ, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։ Զեյան նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և քննարկումներ կունենա քաղաքացիական հասարակության հետ՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության ամրապնդման շուրջ։ Ազրա Զեյան հուլիսի 11–ին ժամանել է Վրաստան։ Նա X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը լուրջ մտահոգություններ ունի Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների վերաբերյալ։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |