Բաքվի դատարանը շինծու գործով անցնող Բեգլարյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել12 հուլիսի 2024 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Բաքվի դատարանը շինծու գործով անցնող արցախցի Ռաշիդ Բեգլարյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել։ Ազատազրկման 5 տարին նա կանցկացնի խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում, հայտնում է APA-ն։ Նրան մեղադրում են «ահաբեկչության» և Խոջալուի դեպքերին մասնակցելու մեջ։ 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին առաջադրվել են շինծու մեղադրանքներ «խոշտանգումների», պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, օրենքով չնախատեսված զինված խմբավորումներին մասնակցության, Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման հոդվածներով: Ադրբեջանցիները Բեգլարյանին ձերբակալել էին 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։ Հայկական կողմը հայտնել էր, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Նա ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |