ՌԴ–ում ներգաղթյալներին կհորդորեն չսուլել, չքննարկել անցորդներին մայրենիով, չօգտագործել «եղբայր» դիմելաձևը![]() 15 հուլիսի 2024 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում վարքագծի կանոններ են մշակել ներգաղթյալների համար՝ ՌԴ Ազգությունների գծով դաշնային գործակալությունն ադապտացիոն դասընթաց է մշակել, գրում է «Կոմերսանտը»։ Հիմնականում դասընթացը նախատեսված է Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների համար։ Մասնավորապես, ներգաղթյալներին հորդորում են չսուլել, մարդկանց չդիմել «եղբայր» կամ «քույրիկ» դիմելաձևերով, եթե վերջիններս հարազատներ կամ մերձավորներ չեն, չքննարկել անցորդներին մայրենի լեզվով։ Նաև արգելվում է դիպչել անծանոթներին, բռնել ձեռքից կամ հագուստից, քանի որ դա կարող է որակվել որպես ոտնձգություն, և առավել ևս, անթույլատրելի է բռնության գործադրումը։ Ձեռնարկում նաև ասվում է, որ ՌԴ–ում ընդունված չէ ի ցույց դնել կրոնական հարաբերությունները կրոնական ծեսեր կատարել փողոցում, նամազ անել հանրային վայրերում, աղոթել, անընդունելի են նաև կենդանիների մատաղի արարողությունները։ Բացի այդ, դասընթացի ժամանակ ներգաղթյալներին կհիշեցնեն, որ «ԽՍՀՄ բյուջեից մեծ գումարներ են հատկացվել Կենտրոնական Ասիայի հանրապետություններին, ինչը թույլ է տվել նրանց զարգանալ,« ինչն էլ հետագայում հնարավոր է դարձրել «նոր առանձին պետությունների ստեղծումը նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային և տնտեսական հիմքի վրա»։ Նշվում է նաև, որ ներգաղթյալներին պետք է իրազեկեն, որ «նրանք կարող են պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ՝ պայմանագրով ծառայության անցնելով ՌԴ ԶՈւ շարքերում»։ «Հիշե՛ք՝ դուք ձեր հայրենիքում չեք և պետք է պահեք ձեզ այնպես, ինչպես ընդունված է Ռուսաստանում»,–ասվում է փաստաթղթում։ Որպես ուղեկցող նյութ մշակվել է նաև 11 անիմացիոն հոլովակ։ Նախատեսվում է, որ ամբողջ դասընթացի համար հատկացվելու է 70 րոպե, ինչը փորձագետներից շատերը քիչ են համարում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |