Պետությանը պատճառված ավելի քան 224 մլն դրամ վնաս է վերականգնվել16 հուլիսի 2024 - 13:53 AMT PanARMENIAN.Net - 2023-ի հուլիսի 25-ին բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շինությունների համալիր կառուցապատող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը), հայտնում է Գլխավոր դատախազությունը։ 2024 թվականի մարտի 22-ին վարույթն իրականացնող մարմինը, հանգելով հետևության, որ ընկերության փաստացի ղեկավար, մեղադրյալ Ռ.Կ.-ն վճարել է չվճարված 206 մլն 659 հազար դրամ հարկերը, առկա են նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր՝ միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: 2024 թվականի մարտի 26-ին հսկող դատախազը մերժել է ներկայացված միջնորդությունը և մի շարք վարութային գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություն է տվել նախաքննություն իրականացնող քննիչին: Դատախազի հանձնարարության հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքում՝ ընկերությունում հաշվարկվել է լրացուցիչ 224 մլն 641 հազար դրամի չափով, այսինքն՝ ընդհանուր 431 մլն 300 հազար դրամ հարկային պարտավորություն: Արդյունքում՝ Ռ.Կ.-ն ամբողջությամբ հատուցել է նաև 224 մլն 641 հազար դրամ հարկը՝ ընդհանուր վերականգնելով 431 մլն 300 հազար դրամի չափով պետությանը պատճառված վնասը: 2024 թվականի հուլիսի 15-ին հսկող դատախազը որոշում է կայացրել ոչ արդարացնող հիմքով Ռ.Կ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ նիստին Այցն աշխատանքային է Թրյուդոն Փարիզում Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ–ում դեսպանության բացումը, ինչը գործակցության լայն հնարավորություններ է տալիս Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Վարչապետն անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը Նա այդ մասին ասել է Փարիզում Բելգիայի վարչապետի հետ հանդիպմանը |