Երևանում ավելի քան 50,000 ծառ է քարտեզագրվել

Երևանում ավելի քան 50,000 ծառ է քարտեզագրվել

PanARMENIAN.Net - Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50,000 ծառ ու անձնագիր ստացել:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով, հայտնում է քաղաքապետարանը։

Կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Շտեմարանում ներառված է մանրամասն տեղեկատվություն ծառերի գտնվելու վայրի, բարձրության, լայնության և վիճակի մասին:

ՀՈԱԿ-ը մտադիր է հետագայում ստեղծել բաց հարթակ և ծառերի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև հանրությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---