Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է

Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը։

Լրացում. Փաստորեն 1 ամիս և 20 օր Դավիթ Սարգսյանն ապօրինի զրկված էր ազատությունից, որից 20 օրը՝ բանտային, իսկ 1 ամիսը՝ տնային կալանքի տակ»,–ասվում է գրառման մեջ։

Դավիթ Սարգսյանը մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել էր խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեղադրանքով։ Հունիսի 13-ին նրա նկատմամբ 2 ամսով տնային կալանք է կիրառվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---