ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր16 հուլիսի 2024 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Պետքարտուղարի տեղակալ Զեյան խոսքով է հանդես եկել Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր այցի ընթացքում։ Նշվել է, որ Միացյալ Նահանգները հատկացրել է մոտ16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։ «Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ժողովուրդների միջև ամուր կապերի և իրավունքի գերակայության նկատմամբ անսասան հանձնառության վրա»,- ասել է Զեյան։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը, անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին, ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում վիրավորներին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորելով արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |