Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզում մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին![]() 17 հուլիսի 2024 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզում մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին, հայտնում է Հայաստանի Հրաձգության ֆեդերացիան։ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին: Հայաստանի դրոշակակիրը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ կլինի Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը։ Հայաստանն Օլիմպիական խաղերում կներկայացնեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |