Հայաստանի Կենտրոնական բանկը թողարկել է «Զբիգնեւ Բոնեկ» նոր արծաթե հուշադրամը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել մինչեւ 50000 հատ «Զբիգնեւ Բոնեկ» նոր արծաթե հուշադրամ` 100 դրամ անվանական արժեքով: Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում:



Հուշադրամի դիմերեսի վերեւի կիսաշրջանում պատկերված է «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրագծված թագ, որը պահ֊֊պանում են երկու առյուծներ: Պատկերի ներքեւի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքեւի կիսաշրջանում նշված է հուշա֊դրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», որից ներքեւ Հայաստանի Հան֊րա֊պե֊տու֊թյան զինանշանն է: Զինա֊նշա֊նի երկու կողմում թողարկման տարե֊թիվն է` ձախում «20», աջում` «09»: Զինանշանից աջ ներքեւում Լեհաստանի դրամահա֊տա֊րա֊֊նի առեւտրային նիշն է: Եզրա֊շուր֊թի շրջագծով վերեւում` հա֊յե֊րեն, իսկ ներքեւում անգլերեն մա֊կա֊գրված են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ֊ՐԱ֊֊ՊԵ֊֊ՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հուշադրամի դարձերեսին Լեհաստանի դրոշի գունային ֆոնի վրա Զբիգնեւ Բոնեկի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմա֊պատ֊֊կերի ներքեւի ձախում ձեւավորող հեղինակի խորագիրն է: Ներքեւում Զբիգնեւ Բոնեկի ստորագրությունն է: Եզ֊րա֊շուր֊֊թի վերեւում շրջագծով մակագրված է «ZBIGNIEW BONIEK»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---