Զախարովա․ Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կթեժացնի կոնֆլիկտային ներուժը![]() 18 հուլիսի 2024 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ–ում մեկնարկած համատեղ հայ–ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժությունները, ասել է, որ ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կթեժացնի կոնֆլիկտային ներուժը։ Նա հավելել է, որ դա տեղի է ունեցել աշխարհի տարբեր մասերում, գրում է ՏԱՍՍ–ը։ «Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում, և մենք դա բազմիցս ենք տեսել աշխարհի տարբեր մասերում, միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող կոնֆլիկտային ներուժը»,–ասել է նա։ Հուլիսի 15-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» (Eagle Partner 2024), հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |