Մակրոն․ Բաքուն Երևանից շատ է զինվել, Ադրբեջանն է պատերազմ սկսել 2020–ին19 հուլիսի 2024 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովում, խոսել է Երևանին մատակարարվող ֆրանսիական զենքի և Բաքվի հետ խաղաղության բանակցությունների մասին։ Նրա ելույթից X-ի իր միկրոբլոգում մեջբերումներ է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական գործակցությանը, Մակրոնն ասել է, որ Ադրբեջանն այս բոլոր տարիներին ՀՀ–ից շատ է զինվել, Ադրբեջանն է պատերազմ սկսել 2020–ին։ «Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա, կարծես, Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, եթե սխալ եմ, ուղղեք ինձ, ապա Ադրբեջանն է սկսել պատերազմը, 2020 թվականի սարսափելի պատերազմը»,–ասել է Մակրոնը։ Մակրոնը նաև ասել է, որ նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի սպառազինման հայտին։ «Մակրոնը խոսել է նաև Հայաստանին ֆրանսիական զենք մատակարարելու մասին։ Դա նորմալ է՝ պատասխանել ինքնիշխան երկրի սպառազինման հայտին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է հարձակման ենթարկվել մեկ այլ երկրի կողմից»,–ասել է նա։ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |