Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

PanARMENIAN.Net - Մատենադարանում առաջին անգամ մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որի նպատակն է դառնալ հայագիտության խթանման միջազգային հարթակ, որտեղ բարձրաձայնված հարցերը և ձևակերպված օրակարգերը կարող են կողմնորոշիչ լինել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում կրթության և գիտության ոլորտներում։

Հուլիսի 19-22-ը անցկացվելիք կոնգրեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։

Կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Կոնգրեսը կարող է դառնալ հայագիտության միջազգային խթանման հարթակ, որտեղ բարձրաձայնված հարցերը և ձևակերպված օրակարգերը կարող են կողմնորոշիչ լինել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանում կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինների համար։ Ուստի, չափազանց կարևոր է գիտակցել յուրաքանչյուր մասնակցի հավասարության և ակադեմիական ազատության սկզբունքը», - ասել է Խզմալյանը։

Նպատակների թվում են փոխադարձ իրազեկվածության բարձրացմամբ դրամաշնորհային ծրագրերի մասնակցայնության աստիճանի մեծացմանը նպաստելը, հայ և օտարազգի հայագիտական շրջանակների ընդգրկմամբ նոր դրամաշնորհային ծրագրերի ստեղծման հնարավորությունները դիտարկելը, հայագիտական, միջնադարագիտական համատեղ ուսումնասիրությունների և հրապարակումների համար նոր միջավայր ձևավորելը, հայագիտական նոր կադրերի պատրաստումը, գիտության և բարձրագույն կրթության պետական ծրագրերում միջազգային գիտական հանրության ներգրավվածության մեծացումը, այլ ձեռագրական կենտրոնների հետ դրանցում պահվող գրավոր ժառանգության պահպանման և ուսումնասիրման ծրագրի մշակումը։

 Ուշագրավ
Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
---