Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունները23 հուլիսի 2024 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԹ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում (IISS) փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկման ժամանակ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը, ձեռքբերումները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները և դրանց կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հիմնական ուղղությունները։ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները: Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու հարատև խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը և դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և նախորդ տարվա նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ համագործակցության զարգացման հեռանկարներին։ ԵՄ հետ խորացող գործընկերության համատեքստում Միրզոյանը վկայակոչել է նույն օրը ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք համահունչ են ձևավորված արժեքահեն գործընկերությանը և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին։ Ընդգծելով տարածաշրջանային տնտեսական զարգացման հարցում կայուն խաղաղության ապահովման նշանակությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և միջազգային գործընկերների արձագանքը»: Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև տեղեկացրել էր, որ նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը: Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |