Հայաստանի հարկատուները հարկային հաշվետվությունները ներկայացնելու են on-line ռեժիմով

PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրը կայացած միջկառավարական նիստին հավանություն տվեցին Պետեկամուտների կոմիտեում էլեկտրոնային համակարգ ներմուծելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթին:



Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի խոսքով, էլեկտրոնային համակարգը հարկային հաշվետվությունները ներկայացնել on-line ռեժիմով, ինչն իր հերթին կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ու հարկատուների ժամանակի խնայմանը:



Ինչպես հաղորդել է կոմիտեի նախագահը, ծրագիրը մշակելու եւ ներմուծելու համար կառավարությունը արտաբյուջետային միջոցներից ներդրել է 180 մլն դրամ, բաից դրանից ծրագրի ֆինանսավորման համար միջոցներ կտրամադրվեն Համաշխարհային Բանկի եւ Ասիական Բանկի կողմից հատկացված:



Գագիկ Խաչատրյանը նշել է, որ առաջին փուլում էլեկտրոնային համակարգից օգտվողներ կդառնան բանկերը, վարկային եւ հաշվարկա-վճարային կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, Հայաստանի Կենտրոնական ..., ապահովագրական ընկերությունները, երկրորդ փուլում` պետական վարչական հաստատությունները, պետական ոչ կոմերցիոն կազմակերպությունները, իսկ հարկատուների մնացած կարգերի համար ծրագրի ներմուծումը կսկսվի 2010թ. ամռանը: Այդ կապակցությամբ նա ավելացրել է, որ նման ծրագիրը կներմուծվի նաեւ մաքսային ոլորտում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---