Միլլեր․ ՀՀ–ն և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթացը խաղաղության պայմանագրի վերջնականացման հարցում

Միլլեր․ ՀՀ–ն և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթացը խաղաղության պայմանագրի վերջնականացման հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի հարցում։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցում՝ պատասխանելով Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման և ԵՄ Խաղաղության հիմնադրամի միջոցով օժանդակության տրամադրման մասին հարցին։

«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ Մենք վճռական ենք աջակցելու այդ գործընթացին։ Մենք արդեն ասել ենք, որ խաղաղության ժամանակը եկել է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,-ասել է նա։

ԵՄ աջակցության վերաբերյալ կոնկրետացնող հարցին Միլլերը պատասխանել է, որ ոչ մի կոնկրետ բան այդ առնչությամբ ասել չի կարող։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն, խաղաղության պայմանագիրը կողմերից «պահանջում է ծանր փոխզիջումներ»: Միլլերը հավելել է, որ ԱՄՆ–ն կշարունակի դրդել կողմերին իրենց տարաձայնությունների վերջնական հանգուցալուծման և համաձայնության հասնելուն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---